Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը Գրիշչուկի հետ կիսեց 4-5-րդ տեղերը

01:56   20 սեպտեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ օնլայն անցկացված արագ եւ կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz  մրցաշարում։ Նրանք 36 հնարավորից վաստակեցին 18,5-ական միավոր եւ ստացան 27,5 հազարական դոլար։

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկին եւ Յան Նեպոմնյաշչուն, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային։

Նա ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացիներ Ջեֆրի Սյոնի, Հիկարու Նակամուրայի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։

Հայ գրոսմասյտերը պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

Առաջին տեղը կիսեցին Մագնուս Կարլսենը եւ  Ուեսլի Սոն՝ որոնք 36 հնարավորից վաստակեցին 24-ական միավոր։ Նրանք ստացան 45 հազարական դոլար։

Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 21 միավոր (35 հազար դոլար)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։