«Արսենալի» երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

00:52   20 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը եւ անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան։

Երկու հաղթանակից հետո «Արսենալը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Էվերտոնին» եւ «Քրիսթալ Փելասին»։ «Վեստ Հեմը» երկու պարտությունից հետո 18-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազետ, 25, Էդվարդ Նկետիա, 85 - Մայքլ Անտոնիո, 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։