«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

22:27   19 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Երկրորդ տուրում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն ընդունեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Դաշտի տերերի գոլը խփեց թիմի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը։

«Քրիսթալ Փելասի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահան։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Էնդրոս Թաունսենդը։

«Քրիսթալ Փելասը» երկու հաղթանակից հետո երկրորդ տեղում է։ Առաջատար «Էվերտոնը» նույնպես տարել է երկու հաղթանակ եւ գոլերի տարբերությամբ է գերազանցում «Քրիսթալ Փելասին»։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։3 (տեսանյութ)

Դոնի վան դե Բեկ, 80 - Էնդրոս Թաունսենդ, 7, Ուիլֆրիդ Զահա, 74, 11մ, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։