Յուրգեն Կլոպ․ Ժոտան մեր խաղը կդարձնի ավելի անկանխատեսելի

20:53   19 սեպտեմբերի, 2020

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 23-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտայի տեղափոխությունը անգլիական «Վուլվերհեմփթոնից» իր ղեկավարած թիմ։

«Մենք բազմաթիվ տարբերակներ ունենք Ժոտային խաղադաշտում օգտագործելու հարցում։ Նա 23 տարեկան է, ունի մեծ ներուժ, նրա խաղը դեռ վերջնական չի ձեւավորվել։

Ժոտան արագ է, կարողանում է ստեղծագործել, պաշտպանվել, միանալ պրեսինգի։ Դրա շնորհիվ նա մեր խաղը կդարձնի ավելի անկանխատեսելի, տարբեր մարտավարությունների հնարավորություն կտա։

4-3-3 խաղային դասավորությունում նա կարող է խաղալ բոլոր հնարավոր դիրքերում, չորս կիսապաշտպաններով սխեմայում կարող է խաղալ երկու եզրերում էլ։

Նա կրքոտ է, նպատակասլաց է, հաղթանակի ձգտող։ Ես շատ ուրախ եմ, որ Ժոտան մեր թիմում է։ Նա երջանիկ է այստեղ լինելու կապակցությամբ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանում Ժոտան անցկացրել է 34 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։