Մանջուկիչը համաձայնության է եկել ռուսական ակումբի հետ

16:46   19 սեպտեմբերի, 2020

Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի ռուսական «Լոկոմոտիվում»:

Чемпионат-ի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվն» արդեն վերջնական համաձայնության է եկել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մանջուկիչի հետ: 34-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում կստանա տարեկան 2.7 միլիոն եվրո աշխատավարձ և ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր:

Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։

Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։