00:20 19 սեպտեմբերի, 2020Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան»։ Մյունխենյան թիմն ընդունեց Գելզենկիրխենի «Շալկեին»։ Գերմանացի Հանս-Դիտերի Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 8։0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։
«Բավարիայում» նորամուտը գոլով եւ երկու գոլային փոխանցումով նշեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։
Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Թոմաս Մյուլերը, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ նրան փոխարինած 17-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, որն անցած մրցաշրջանի վերջնամասում դարձել էր ակումբի պատմության մեջ Բունդեսլիգայում նորամուտը նշած ամենապատանի խաղացողը։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բավարիա» - «Շալկե»՝ 8։0 (տեսանյութ)
Սերժ Գնաբրի, 4, 47, 59, Լեոն Գորեցկա, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 31, 11մ, Թոմաս Մյուլեր, 69, Լերոյ Սանե, 71, Ջամալ Մուսիալա, 81
@SergeGnabry @LeroySane19 #FCBS04 #MiaSanMia pic.twitter.com/0KR9mMoJOX
— FC Bayern München (@FCBayern) September 18, 2020
Neue Saison, gleicher #Lewangoalski! @lewy_official #FCBS04 pic.twitter.com/olufdyZ4sT
— FC Bayern München (@FCBayern) September 18, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.