Բրունու Ֆերնանդեշը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:45   18 սեպտեմբերի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:

Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։