ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է

13:02   17 սեպտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան և զբաղեցնում է 101-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրել էր 2 հանդիպում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (1:2) և հաղթելով Էստոնիային (2:0):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան ու Կոլումբիան:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 66-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, իսկ Էստոնիան՝ 108-րդը:

Ազգերի լիգայում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։