«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա» խաղը չի անցկացվի «Հանրապետական» ստադիոնում

11:44   17 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպման անցկացվամ վայրը փոխվել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն խաղը կանցկացվի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Փոփոխության պատճառը «Հանրապետականի» խոտածածկի որակն է:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» և «Ֆոլայի» միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին և սկսվի ժամը 18:00-ին: Այս զույգի հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:

Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։