ՉԼ․ «Ֆերենցվարոշն» ու «Մաքաբի Թել Ավիվը» փլեյ-օֆֆում են (տեսանյութ)

22:55   16 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են որակավորման երրորդ փուլի հանդիպումները։

Հունգարական «Ֆերենցվարոշը» տանը մրցեց խորվաթական «Դինամո Զագրեբի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով՝ դուրս գալով որակավորման փուլի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Ղարաբաղ» - «Մյոլդե» զույգի հաղթողի հետ։

Փլեյ-օֆֆ դուրս եկավ նաեւ Իսրայելի «Մաքաբի Թել Ավիվը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Բելառուսի «Դինամո Բրեստին»։ «Մաքաբի Թել Ավիվի» մրցակիցը փլեյ-օֆֆում կլինի ավստրիական «Զալցբուրգը»։

Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր արդեն նվաճել են Կիեւի «Դինամոն», հունական ՊԱՕԿ-ը, բելգիական «Գենտը» եւ Կիպրոսի «Օմոնիան»։

Չեմպիոնների լիգա, երրորդ որակավորման փուլ

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2։1 (տեսանյութ)

Գերգյո Լովրենչիչ, 2, Մյուրտո Ուզունի, 65 - Մյուրտո Ուզունի, 23, ինքնագոլ

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Դինամո Բրեստ» (Բելառուս)՝ 1։0  (տեսանյութ)

Դան Բիտոն, 50, 11մ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Մյոլդե» (Նորվեգիա)՝ 0։0 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ)

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0։0 (ընթանում է առաջին խաղակեսը) 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։