Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

22:45   16 սեպտեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի չորրորդ պարտիայում սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 34-րդ քայլում ընդունեց պարտությունը։

Արոնյանը 8 հնարավորից վաստակել  է 5 միավոր եւ Կարլսենի եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը։ Առաջատարներն են 6-ական միավոր վաստակած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ ամերիկացի Ուեսլի Սոն։

Սեպտեմբերի 16-ին Արոնյանը կմրցի նաեւ Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով 40-րդ քայլում առավելության էր հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում հաղթանակ էր տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, երրորդ տուրում սեւերով 56 քայլում ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։

Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։