«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա». Բուքմեյքերների կարծիքը

10:44   17 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում երևանյան ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: «Ֆոլայի» հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» և «Ֆոլայի» միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և սկսվի ժամը 18:00-ին: Այս զույգի հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:

Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։