Կուման. Դա Մեսիի և ակումբի ղեկավարության կոնֆլիկտն էր

13:09   16 սեպտեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, դա Մեսիի և ակումբի ղեկավարության կոնֆլիկտն էր: Թիմի ֆուտբոլիստները կամ մարզիչները կապ չունեին տեղի ունեցածի հետ:

Ես զրուցել եմ  Մեսիի հետ, ամեն ինչ կարգին է, և մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը»,- Կումանի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ցանկանում էր ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից, սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը չհամաձայնեց խզել արգենտինացի հարձակվողի պայմանագիրը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։