«Ռոման» համաձայնության է եկել 2 ֆուտբոլիստի տեղափոխության հարցում

10:40   16 սեպտեմբերի, 2020

Իտալական «Ռոման», ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերի ընթացքում կհայտարարի 2 ձեռքբերման մասին:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Ռոման» և «Յուվենտուսը» համաձայնության են եկել իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլիոյի տեղափոխության հարցում: «Ռոմայի» ղեկավարությունն այժմ 27-ամյա ներկայացուցիչների հետ համաձայնեցնում է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի դրույթները:

«Ռոման» համաձայնության է եկել նաև «Վերոնայի» 20-ամյա պաշտպան Մարաշ Կումբուլայի տեղափոխության հարցում: 

Հաղորդվում է, որ Կումբուլայի տրանսֆերային իրավունքի դիմաց մայրաքաղաքային ակումբը կվճարի 30 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։