00:55 16 սեպտեմբերի, 2020Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 15-ին մեկնարկած 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարի արագ խաղի առաջին 2 տուրերում հաղթանակներ է տարել:
Առաջին տուրում Արոնյանը սևերով 40-րդ քայլում առավելության է հասել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 68-րդ քայլում հաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչինն է:
Երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն և Պենտալա Հարիկրիշնան երեքական միավորով բաժանում են 2-4 տեղերը:
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.