10:10 15 սեպտեմբերի, 2020Ֆուտբոլի Մոնղոլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Սուիդա Գեպրո» ակումբի կազմում հանդես է եկել 54-ամյա ֆուտբոլիստ Խանդսուրեն Օյունբիլեգը: «Ուլան-Բարտորոմի» դեմ խաղում նա փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին:
Դրանից առաջ Խանդսուրեն Օյունբիլեգը չէր խաղացել 1996 թվականից: Նա գերազանցել է ճապոնական «Յոկոհամայի» հարձակվող Կադզույոսի Միուրայի ռեկորդը: Ճապոնացի ֆուտբոլիստը հանդես է գալիս 53 տարեկանում:
«Սուիդա Գեպրոն» պարտվել է Մոնղոլիայի ընթացիկ առաջնության բոլոր՝ 15 խաղերում և զբաղեցնում է վերջին տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.