15:25 13 սեպտեմբերի, 2020Երկու օր առաջ Մայամի ժամանած «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը երկու տարվա պայմանագիր է կնքել ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիի» հետ, հաղորդում է ESPN-ը։
32-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում կստանա տարեկան 7,5 միլիոն դոլար։
Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված էր մինչեւ 2021թ․ հունիս։ Նրա տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ անգլիական «Նյուքասլն» ու «Ֆուլհեմը»։
Իգուաինը «Յուվենտուսում» անցկացրել է 149 հանդիպում, խփել 66 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.