16:39 12 սեպտեմբերի, 2020Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց ռուս պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Միխայիլ Կոստյուկովը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:
7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Տամբով» - «Ուֆա»՝ 2:0
Ալեքսեյ Գրիցաենկո, 42, Միխայիլ Կոստյուկով, 79
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.