01:39 12 սեպտեմբերի, 2020Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ սպիտակ ֆիգուրներով 14-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։
Արոնյանը վաստակել է 1,5 միավոր եւ ընթացիկ 6-րդ տեղում է։ Առաջին երկու տուրերում նա ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ։
Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։ Կարլսենը հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, Դոմինգեսը՝ իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը պարտվեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան)։
Սեպտեմբերի 12-ին մրցաշարում կանցկացվի եւս երեք տուր։ Արոնյանը կխաղա իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ։
Մրցաշարում կանցկացվի 9 տուր։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.