Ֆեդերերը վերսկսել է մարզումները ծնկի վիրահատությունից հետո

21:41   11 սեպտեմբերի, 2020

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը վերսկսել է մարզումները, հաղորդում է Tages Anzeiger-ը։ Շվեյցարացի թենիսիտը ծնկի վիրահատության էր ենթարկվել փետրվարին եւ մտադիր էր մասնակցել ամռանը նախատեսված խոտածածկով մրցաշարերին, սակայն կորոնավիրուսի համավարի պատճառով դրանք չեղարկվեցին։

Հունիսին 39-ամյա մարզիկը աջ ծնկին լրացուցիչ վիրահատական միջամտության էր ենթարկվել եւ ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը։

Ֆեդերերը մտադիր է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը, որը նախատեսված է 2021թ․ հունվարին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։