Ստամբուլ. Մարգարիտա Գասպարյանը շանս չի տվել թուրք մրցակցին

09:09   10 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում ընթացող մրցաշարում:

Առաջին շրջանում հայ մարզուհին 2 սեթում ուժեղ է գտնվել թուրք Պերմա Ազգենից՝ 6:2, 6:0: Մրցախաղը տևել է 1 ժամ 4 րոպե:

Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանը մասնակցում էր այս օրերին ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որի երկրորդ շրջանում 2:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսին և լքել պայքարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։