«Ռեալի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան» (ֆոտո)

22:08   4 սեպտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվեց «Միլան», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հանդես կգա 21 համարի խաղաշաիպկով։

Իսպանական մամուլը գրել էր, որ միլանյան ակումբը հաջորդ ամռանը իրավունք կունենա ձեռք բերել Դիասի տրանսֆերը։

«Մալագայի» սանը 2013-2016-ին հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Անցած տարի նա պայմանագիր կնքեց Արքայական ակումբի հետ։ Անցած մրցաշրջանում նա «Ռեալի» հետ մասնակցել է 16 հադիպման, խփել 2 գոլ։

Դիասը Անգլիայի եւ Իսպանիայի չեմպիոն է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 13,5 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։