Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի տարբերանշանը (ֆոտո)

10:18   3 սեպտեմբերի, 2020

2028թ. ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Լոս Անջելես-2028-ի տարբերանշանը, hաղորդում է Խաղերի մամուլի ծառայությունը:

Տարբերանշանի վրա պատկերված են L,2,8 և А տառը, որն անդադար փոփոխվում է:

«Մենք ոգեշնչված ու երազող մարդկանց միություն ենք, որը ոչնչից չի վախենում: Եկել է սեփական հետքը թողնելու ժամանակը»,- նշված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ առաջիկա 2 ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Տոկիոյում (2021-ին) և Փարիզում (2024-ին):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։