US Open. Ռեկորդ սահմանած Սերենա Ուիլյամսը կխաղա Մարգարիտա Գասպարյանի հետ

12:06   2 սեպտեմբերի, 2020

Աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 7:5, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր հայրենակից Կրիստի Անի նկատմամբ:

Դա 38-ամյա ամերիկուհու 102-րդ հաղթանակն էր US Open-ի մենախաղում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այդ ցուցանիշով Սերենան շրջանցեց լեգենդար ամերիկուհի Քրիս Էվերտին, որը տարել է 101 հաղթանակ, հայտնում է Bleacher Report-ը:

US Open-ի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կխաղա ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ: Մեկնարկային մրցախաղում Գասպարյանը 3 սեթում հաղթել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգին՝ 6:3, 6:7, 6:0:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը US Open-ի 5-ակի հաղթող է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։