10:08 2 սեպտեմբերի, 2020Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Daily Record-ը:
Կողմերը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագիր, որի արժեքը կազմում է 700 միլիոն եվրո: 33-ամյա Մեսին 3 մրցաշրջան կացկացնի «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի», որտեղ կխաղա 2 տարի: «Նյու Յորք Սիթին» նույնպես պատկանում է City Football Group-ին:
Գումարի մի մասի դիմաց Մեսիին առաջարկել են կազմակերպության բաժնետոմսերի մի մասը, սակայն նա հրաժարվել է, քանի որ կան City Football Group-ի բաժնետոմսերը գնահատելու հետ կապված դժվարություններ:
«Բարսելոնան» արդեն սկսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն Մեսին չի մասնակցում մարզումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.