22:47 31 օգոստոսի, 2020Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլեւս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին», որը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին։
«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու եւ ինձ վստահելու համար։
Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի եւ Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։
Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը եւ երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.