16:12 31 օգոստոսի, 2020Երևանի «Փյունիկը» չի մեկնաբանում ակումբի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Սերոբ Գրիգորյանի առանչությունը օգոստոսի 30-ին «Կասկադում» տեղի ունեցած միջադեպին:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան միջադեպի առթիվ:
NEWS.am Sport-ի տվյալներով, Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը ներկա են եղել միջադեպին, սակայն նրանք չեն միջամտել ոստիկանների հետ բախմանը և ձերբակալվածների թվում չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ձերբակալվել են ոստիկանության հետ բախման պատճառով: Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ նրանք տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ Սերոբ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, որը շուտով կսկի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին: «Փյունիկի» կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանի և Արաս Օզբիլիսի, ինչպես նաև Երևանի «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի անունները բացակայում են հավաքականի հայտացուցակից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.