Ամերիկացիների մեծ մասն աջակցություն է հայտնել NBA-ի բասկետբոլիստներին

11:20   31 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ի բնակչության մեծ մասն աջակցել է NBA-ի բասկետբոլիստներին, որոնք հակառասիստական ակցիա են իրականացրել՝ բոյկոտելով NBA-ի փլեյ-օֆֆի հանդիպումները, տեղեկացնում է CNN-ը:

«Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել էին «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը:

Բասկետբոլիստները դուրս չէին եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել էր ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:

«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել էր օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն NBA-ն անվանել էր քաղաքական կազմակերպություն՝ նշելով, որ նրանց քայլերը վնաս են թե՜ սպորտին, թե՜ պետությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։