00:37 31 օգոստոսի, 2020Ռուսաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը «Լոկոմոտիվից» կտեղափոխվի իտալական «Ատալանտա», հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
«Տրանսֆերը կավարտվի, եթե Ալեքսեյը բուժզննում անցնի իտալական ակումբում։ Մենք Լյոշային մաղթում ենք հաջող կարիերա, նոր հաղթանակներ եւ վառ խաղ Իտալիայի առաջնությունում»,- նշվում է «Լոկոմոտիվի» հաղորդագրությունում։
Միրանչուկը «Լոկոմոտիվի» սան է, թիմում անցկացրել է 9 տարի, 228 խաղում խփել է 43 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում՝ դառնալով Ռուսաստանի չեմպիոն, սուպերգավաթակիր եւ եռակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.