19:12 30 օգոստոսի, 2020ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին օնլայն Օլիմպիադան ունեցավ երկու չեմպիոն՝ Հնդկաստան, Ռուսաստան։
Եզրափակիչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։
ՖԻԴԵ-ն ընդունել է որոշում երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեեւ բողոքարկման բավարարման դեպքում, պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։ Հայաստանի թիմը բոյկոտել էր եւ հրաժարվել հետագա պայքարից։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.