Մեսիի առաջին թիմի ֆանատները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրանից վերադառնալ ակումբ (ֆոտո)

11:16   28 օգոստոսի, 2020

Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյս» ֆուտբոլային ակումբի ֆանատներն օգոստոսի 27-ին բողոքի ակցիա են իրականացրել, տեղեկացնում է BarcaBuzz-ը:

Արգենտինացի ֆուտբոլասերները պահանջել են, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում Մեսին վերադառնա «Նյուելզ Օլդ Բոյս», այլ ոչ թե պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

33-ամյա Մեսին իր հայտարարություններում միշտ նշել է, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում պատրաստ է տեղափոխվել միայն «Նյուելզ Օլդ Բոյս»:

Անգլիական և իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:

Հիշեցնենք, որ Մեսին արգենտինական ակումբում իր առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Նա «Նյուելզ Օլդ Բոյսի» պատանեկան թիմերում խաղացել է 1994-2000 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։