Լեգենդար թենիսիստներն ավարտեցին կարիերան

14:40   27 օգոստոսի, 2020

Զուգախաղում հանդես եկող ամերիկացի թենիսիստներ Բոբ և Մայք Բրայան եղբայրները հայտարարել են կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է New York Times-ը:

42-ամյա երկվորյակ եղբայրները թենիսի պատմության ամենահաջողակ զույգն են: Նրանք «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 16-ակի հաղթող են, իսկ ATP շարքի մրցաշարերում նվաճել են 119 տիտղոս:

2012-ին Բրայան եղբայրները ոսկե մեդալ են նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Զուգախաղում ATP-ի վարկանիշային ցուցակը նրանք գլխավորել են 438 շաբաթ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։