Դիեգո Մարաշլյանը՝ MLS-ի ամենաթանկ ֆուտբոլիստ (ֆոտո)

11:31   27 օգոստոսի, 2020

Ամերիկյան «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը MLS-ի ամենաթանկ ֆուտբոլիստն է Transfermarkt-ի վարկածով: 22-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է Մարաշլյանի ակումբակից, մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան (15 միլիոն եվրո):

MLS-ի ընթացիկ առաջնությունում Մարաշլյանը մասնակցել է 3 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։