Բոյկոտ՝ NBA-ում. Խաղային օրը չի կայացել

09:44   27 օգոստոսի, 2020

«Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել են «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը, գրում է ESPN-ը:

Բասկետբոլիստները դուրս չեն եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել է ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:

«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել է օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։