22:00 25 օգոստոսի, 2020Կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին օգոստոսի 25-ին տեղեկացրել է Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությանը, որ վերջնական որոշում է ընդունել փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է ESPN-ը:
Մեսին տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին ակումբի կազմում բուժզննում չի անցնելու և չի մասնակցելու «Բարսելոնայի» առաջիկա մարզումներին:
33-ամյա Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, սակայն արգենտինացի հարձակվողը հնարավորություն ունի ցանկացած պահի խզել պայմանագիրն ու ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:
«Բարսելոնայի» ղեկավարությունն օգոստոսի 25-ի երեկոյան արտահերթ ժողով է հրավիրել, որում կքննարկի Լիոնել Մեսիի որոշումն ու նրան փոխարինելու հնարավորությունը:
Մեսիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ինտերը»:
Ավելի վաղ իսպանական մամուլը տեղեկացրել էր, որ Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.