ԵԼ-ի եզրափակիչ․ «Սեւիլիա» - «Ինտեր»՝ գոլառատ առաջին խաղակես (տեսանյութ)

23:47   21 օգոստոսի, 2020

Գերմանիայի Քյոլն քաղաքում իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ինտերը» եզրափակիչում վիճարկում են Եվրոպայի լիգայի գավաթը։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 2։2։

Արդեն 5-րդ րոպեին միլանյան թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վաստակեց այն եւ արդյունավետ իրացրեց։

Սակայն արդեն 7 րոպե անց «Սեւիլիան» հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգի գոլի շնորհիվ վերականգնեց հավասարությունը։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Խեսուս Նավաս։

33-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգայի փոխանցումից հետո ձեւակերպեց դուբլ։

3 րոպե անց «Ինտերը» խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը, որն օգտագործեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի փոխանցումը։

Ընդմիջում է։

«Սեւիլիան» Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է (ռեկորդ) եւ 6-րդ անգամ է հանդես գալիս այս մրցաշարի եզրափակիչում։ «Ինտերը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության (մրցաշարի նախկին անվանումը) եռակի հաղթող է, 5-րդ անգամ է եզրափակիչում։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Սեւիլիա» - «Ինտեր»՝ 2։2 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 12, 33 - Ռոմելու Լուկակու, 5, 11մ, Դիեգո Գոդին, 36



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։