«Լիոն» - «Բավարիա»․ Մեկնարկային կազմերը

22:01   19 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն ֆրանսիական «Լիոնն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Լիոն»․ Լոպեշ, Դենայեր, Մարսելու, Դյուբուա, Մարսալ, Բրունու Գիմարաեշ, Կակերե, Աուար, Էկամբի, Դեպայ, Կորնե։

«Բավարիա»․ Նոյեր, Դեւիս, Բոատենգ, Ալաբա, Կիմիխ, Տիագո Ալկանտարա, Գորեցկա, Պերիշիչ, Մյուլեր, Գնաբրի, Լեւանդովսկի։

«Լիոն» - «Բավարիա» հանդիպումը Լիսաբոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որը 3։0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «ՌԲ Լայպցիգին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։