14:00 19 օգոստոսի, 202057-ամյա Ռոնալդ Կումանը ստանձնել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» 4-5 միլիոն եվրո տուգանք կվճարի Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կումանի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի հունիս:
Ռոնալդ Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է 2 տարով:
Կումանը Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի փետրվարից: 1989-1995 թվականներից նա եղել է «Բարսելոնայի» խաղացող, իսկ 1998-2000-ին ընդգրկված է եղել կատալոնական թիմի մարզչական շտաբում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.