Եվրոպայի լիգա. Լուկակուն թարմացրեց գոլային ռեկորդը

09:40   18 օգոստոսի, 2020

Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, դուբլի հեղինակ դառնալով Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի խաղում, սահմանել է ռեկորդ։

27-ամյա բելգիացին առաջին ֆուտբոլիստն է, որ Եվրոպայի լիգայում (նաև ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում) գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Լուկակուին, հաղորդում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած խաղում «Ինտերը» հաղթել էր 5:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում: 

Վերջին 21 տարում առաջին անգամ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի Գավաթ) եզրափակիչում կխաղա իտալական ակումբ: 1999-ին «Պարման» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Մարսելին»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։