ՉԼ․ Նեյմարը՝ շաբաթվա լավագույն խաղացող

17:41   17 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Իտալական «Ատալանտայի» դեմ խաղում Նեյմարը կատարել էր մեկ գոլային փոխանցում։ ՊՍԺ-ն կամային հաղթանակ էր տարել 2։1 հաշվով։

Լավագույն մրցանակին հավակնում էին նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն, որը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում երկու անգամ գնդակը հանել է սեփական դարպասային գծից։ «ՌԲ Լայպցիգը» հաղթել էր 2։1 հաշվով։

Հավակնորդների քառյակում էր նաեւ «Բարսելոնայի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ «Բավարիան» հաղթել էր 8։2 հաշվով։

Եվս մեկ թեկնածուն «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն էր, որը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին եւ դարձել դուբլի հեղինակ։ Ֆրանսիական թիմը հաղթել էր 3։1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։