Աշխարհի չեմպիոն Միխայիլ Ալոյանը՝ պատգամավորի թեկնածու

12:38   17 օգոստոսի, 2020

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը հայտարարել է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորների ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Հարգելի ընկերներ, ես արդեն 22 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով, 2005 թվականից հանդես եմ գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, սկզբում երիտասարդական, այնուհետև մեծահասակների: Ես ջանք չեմ խնայել իմ երկրի պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահելու համար: Միշտ հպարտ եմ եղել, երբ հնչել է իմ երկրի հիմնը և բարձրացվել է դրոշը:

Ցանկանում եմ հետագայում ևս օգտակար լինել իմ քաղաքին և իմ երկրին: Հուլիսի 25-ին ես գրանցվել եմ որպես Նովոսիբիրսկ քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածու: Այս քաղաքում բնակվում եմ ավելի քան 15 տարի, իմ թիմի հետ այցելել եմ գրեթե բոլոր բնակարանները, հավաքել եմ աջակցության ստորագրություններ և անձամբ ծանոթացել եմ բնակիչների հետ:

Ընկերներ, եկեք միավորվենք և դարձնենք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը: Հավատացեք, դա հնարավոր է: 

Մեր հետագա ծրագրերի և աշխատանքների մասին կտեղեկացնեմ հետագայում»,- գրել է Ալոյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։