Առաջին անգամ Անգլիան, Իսպանիան կամ Իտալիան ներկայացված չեն ՉԼ-ի կիսաեզրափակիչում

10:20   16 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ (1990-1991 թվականների մրցաշրջանից) առաջին անգամ կիսաեզրափակիչում ներկայացված չեն Անգլիան, Իսպանիան կամ Իտալիան, հաղորդում է GracenoteLive-ը։

Կիսաեզրափակիչում կմրցեն գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական «Լիոնը»։

Առաջին անգամ Ֆրանսիան երկու ներկայացուցիչ ունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում ընթացող եզրափակիչ մրցաշարում «Լիոնը» 3։1 հաշվով հաղթեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ ՊՍԺ-ն 2։1 հաշվով պարտության էր մատնել իտալական «Ատալանտային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։