«Վանը» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայում

19:23   15 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վանը» առաջնության առաջին տուրում Չարենցավանում ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» 23-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կվազի Էզան, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ 28-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը վերականգնեց հավասարությունը։

Երկրորդ խաղակեսում «Վանի» հաղթական գոլը խփեց 31-ամյա հարձակվող Միհրան Մանասյանը։

«Վանը» 3 միավորով բարձրացավ առաջին տեղ։

Օգոստոսի 16-ին Երևանում «Նոան» կմրցի «Շիրակի» (մեկնարկը՝ 17:30), իսկ «Արարատը»՝ «Փյունիկի» հետ (մեկնարկը՝ 19:30):

Օգոստոսի 17-ին Երևանում «Ուրարտուն» կընդունի «Լոռիին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Վան» - «Գանձասար-Կապան»՝ 2։1

Ուիլֆրիդ Կվազի Էզա, 19, 11մ, Միհրան Մանասյան, 67  - Գեղամ Հարությունյան, 28



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։