Սետիեն. Եթե Պիկեն ասում է, որ մեծ փոփոխությունների ժամանակն է, ապա դա ինչ-որ բան նշանակում է

12:17   15 օգոստոսի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը հայտարարել է, որ ակումբը պետք է լավագույն որոշումն ընդունի ապագայի համար:

«Եթե Պիկեն ասում է, որ մեծ փոփոխություններ կատարելու ժամանակն է, ապա դա ինչ-որ բան նշանակում է: Դեռ վաղ է խոսել իմ մնալու կամ հեռանալու մասին, սակայն ակումբը պետք է լավագույն որոշումն ընդունի ապագայի համար:

Մենք ցավալի պարտություն ենք կրել և պետք է դասեր քաղենք մեր սխալներից հաջորդ մրցաշրջանում դրանք չկրկնելու համար»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով պարտություն կրեց Մյունխենի «Բավարիայից» և 2014 թվականից հետո առաջին անգամ 1 մրցաշրջանում չնվաճեց որևէ տիտղոս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։