«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» հաղթողին չպարզեցին

19:19   14 օգոստոսի, 2020

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։

Մեկնարկային խաղում դարպասի գրավում չգրանցվեց։ Վերջնամասն «Ալաշկերտն» անցկացրեց թվային առավելությամբ։ 61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց չեմպիոնների ավագ Սարգիս Շահինյանը։

Օգոստոսի 15-ին Չարենցավանում «Վանը» կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 16-ին Երևանում «Նոան» կմրցի «Շիրակի» (մեկնարկը՝ 17:30), իսկ «Արարատը»՝ «Փյունիկի» հետ (մեկնարկը՝ 19:30):

Օգոստոսի 17-ին Երևանում «Ուրարտուն» կընդունի «Լոռիին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։0

Հեռացում՝ Սարգիս Շահինյան («Արարատ-Արմենիա»), 61, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։