«Մանչեսթեր Սիթին» 63 միլիոն եվրո է առաջարկել Կուլիբալիի համար

18:09   14 օգոստոսի, 2020

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 63 միլիոն եվրո է առաջարկել իտալական «Նապոլիին» 29-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի համար, հաղորդում է Goal.com-ը։ «Նապոլին» ավելի մեծ գումար է ակնկալում։

Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Կուլիբալին «Նապոլիում» խաղում է 2014 թվականից։ Իտալիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման։ «Նապոլին» գրավել է 7-րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։