Կասիլյաս. Հուսով եմ, որ կվերադառնամ «Ռեալ»

16:17   14 օգոստոսի, 2020

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին:

«Այս պահին որևէ որոշում չեմ ընդունել: Կարիերաս ավարտելուց հետո ինձ մի փոքր հանգիստ է հարկավոր: 

Հուսով եմ, որ կվերադառնամ «Ռեալ»: Ես ցավով եմ հեռացել այդ ակումբից, սակայն այն իմ տունն է, և ես ցանկանում եմ իմ փորձով նպաստել «Ռեալի» զարգացմանը»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է AS-ը:

Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» ակումբային ակադեմիայի սան է, որտեղ ընդունվել է 1990 թվականին՝ 9 տարեկան հասակում: Կասիլյասը խաղացել է «Ռեալի» բոլոր տարիքային խմբերում, իսկ հիմնական թիմում հանդես է եկել 1999-2015 թվականներին:

2015 թվականին Կասիլյասը տեղափոխվել է պորտուգալական «Պորտո», որտեղ հանդես էր գալիս մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։