Բրունու Ֆերնանդեշ. Եվրոպայի լիգայում հաղթանակը մեր գլխավոր նպատակն է

14:14   14 օգոստոսի, 2020

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակը Եվրոպայի լիգայում հաղթանակն է:

«Անգլիայի առաջնությունում մենք կատարել ենք մեր առաջ դրված խնդիրը և մրցաշրջանն ավարտել ենք առաջին քառյակում: Այժմ ունենք մեկ նպատակ, դա հաղթանակն է Եվրոպայի լիգայում:

«Մանչեսթեր Յունայթեդը» դառնալու է հաղթող թիմ, իսկ Եվրոպայի լիգայում հաղթանակը դառնալու է մեր առաջին քայլը դեպի բարձունք»,- Ֆերնանդեշի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Սևիլիայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։