Մեկնարկում է Հայաստանի առաջնության 2020/21 մրցաշրջանը

12:45   14 օգոստոսի, 2020

Մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը: Օգոստոսի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին տեղի կունենան առաջին տուրի հանդիպումները:

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի Երևանի «Ալաշկերտի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 15-ին Չարենցավանում «Վանը» կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 17:30-ին:

Օգոստոսի 16-ին Երևանում «Նոան» կմրցի «Շիրակի» (մեկնարկը՝ 17:30), իսկ «Արարատը»՝ «Փյունիկի» հետ (մեկնարկը՝ 19:30):

Օգոստոսի 17-ին Երևանում «Ուրարտուն» կընդունի «Լոռիին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։