Հանդիպում՝ նվիրված Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին (ֆոտո)

12:11   14 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը նախկին «Միկա» մարզահամալիրում ընկերական խաղ է անցկացրել «Գազպրոմ Արմենիա» թիմի հետ:

Հանդիպումը նվիրված էր նախկին ֆուտբոլիստ, Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին:

Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը:

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Օրեր առաջ 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:

Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում:

Հայկական ֆուտբոլի անդառնալի կորուստը․ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին (ֆոտո)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։